Կարգեր
Պատմություն

Իրան և ԱՄՆ Հակամարտություն, Հայաստան

Ինչքան էլ ՀՀ-ի վարչապետը նշեց, որ երկիրը վարելու է չեզոք քաղաքականություն, սակայն պատերազմը սկսելու դեպքում դա անհնար կլինի։ Հայաստանը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցելու է կռվին։ Բարոյական տեսանկյունից ճիշտ կլինի աջակցել Իրանի, հիշելով պատմության (համենայն դեպս վերջին 100-ամյակի) նրանց մեր կողքին լինելը,բացի այդ կա մի հանգամանք՝ երբ սկսվի կռիվը անխուսափելի կլինի նաև Հայաստան-Ադրբեջան հերթական ճակատամարտը(այո, հենց ճակատամարտը, պատերազմը սկսվել է , բայց պաշտոնապես չի ավարտվել), և Հայաստանը, եթե հարաբերությունները փչացնի նաև Իրանի հետ, կփակվի 4 կողմից։ Եթե դու հիմա կարծում եք ի՞սկ Վրաստանը, հուսահատեմ Ձեզ, Վրաստանը այն հարևանը չէ ում վրա կարող ենք հույս դնել։ Պատմությունը ցույց է տալիս, որ նա ունի այնպիս դիրքորոշում, ինչպես որոշ կուսակցություններ հայ քաղաքականությունում, այն է՝ միշտ ուժեղի հետ են։

Կարգեր
Պատմություն

Իրան և ԱՄՆ Հակամարտություն

2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Իրանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարած «ներգրավման քաղաքականությունը» Թրամփը փոխարինեց մեկուսացման և պատժամիջոցային քաղաքականությամբ:

Թրամփի հայտարարությունից հետո իրանական  հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով Թրամփի քայլը որակել է որպես Իրանի նկատմամբ հոգեբանական պատերազմ:

Կարգեր
Պատմություն

Հին Չինաստան

Չինաստանը հին և հարուստ պատմություն ունի։ Մ.թ.ա. 6-րդ հազարամյակում ներկայիս Չինաստանի տարածք են գաղթում նեոլիթական մշակույթի առաջին զարգացած ցեղերն ու ժողովուրդները և բնակություն են հաստատում խոշոր գետերի գետաբերաններում։ Սկիզբ են առնում Յանգշաո, Ցզինլի և Միջաբանգ քաղաքակրթությունները։ Մոտ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, բրոնզե դարի սկզբում բոլոր այս հնագույն ժողովուրդներն ու էթնոսները վերանում են, կազմավորվում են նորերը, որոնցից են Սանցզինգդուին (մ.թ.ա. 12-11 դարեր), որոնք ապրում են ժամանակակից Չինաստանի Սիչուան նահանգում, կամ Էրլիտուները` արևմուտքում։ Դեռևս մ.թ.ա. II հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնել են իրենց պետությունը։ Բրոնզե դարի ծաղկման շրջանում Չինաստանում սկսվում է դինաստիաների դարաշրջանը։ Պատմության մեջ առաջին հայտնի դինաստիան Շանգ-դինաստիան է։ Ժողովուրդը գոյություն է ունեցել մ.թ.ա. 16-11րդ դարերում։ Այս ժամանակներից են ծագում ոսկորների վրա գրված հնագույն արձանագրությունները, որոնք գտնվել են Չինաստանում։ [1] Պատմության ընթացքում երկիրը բազմիցս ենթարկվել է ներխուժումների, մասնատվել, բայց 5 հզ. տարի շարունակ պահպանել է բնակչության ֆիզիկական տեսակը։ 1911 թ-ին Սուն Յաթ Սենի ղեկավարությամբ Չինաստանը հռչակվել է ազգային հանրապետություն, իսկ Մաո Ցզե Դունի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմի հաղթանակից հետո՝ 1949 թ-ի հոկտեմբերի 11-ին վերակազմավորվել է Չինական Ժողովրդական Հանրապետության։ XX դարի վերջին քառորդից Չինաստանում իրականացվում է «բաց դռների» տնտեսական քաղաքականություն, տնտեսության զգալի մասը մասնավորեցվել է, որպես տնտեսության զարգացման ուղի` սահմանադրության մեջ ամրագրվել է «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը», որի արդյունքում երկրի տնտեսությունն աննախընթաց վերելք է ապրում, զարգանում են արդյունաբերության տարբեր ճյուղեր, արտադրվում են ավտոմեքենաներ, գյուղատնտեսական մեքենաներ, օդանավեր, բազմապիսի հաստոցներ, խաղալիքներ (աշխարհում արտադրվող խաղալիքների 50 %-ը)։

Կարգեր
Պատմություն

Հնդկաստանի մշակույթը

հավաքականորեն վերաբերում է հազարավոր շրջանների և բոլոր կրոնների և համայնքների առանձնահատուկ մշակույթներին, որոնք այժմ ներկա են Հնդկաստանում: Հնդկաստանի լեզուները, կրոնները, պարերը, երաժշտությունը, ճարտարապետությունը, կերակուրը և սովորույթները տարբերվում են ըստ տարածաշրջանի ամբողջ Հնդկաստանում: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը: Հնդկաստանի բազմազան մշակույթի բազմաթիվ տարրեր ինչպիսիք են հնդկական կրոնները, հնդկական փիլիսոփայությունը և հնդկական խոհանոցը խորը ազդեցություն են ունեցել աշխարհի վրա:

Կարգեր
Պատմություն

Իրան

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Իրանի հարավ-արևմուտքում ստեղծվել են քաղաք-պետություններ, այնուհետև առաջացել է Էլամ պետությունը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Իրան ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկների հետ։ Արիների անունից է հավանաբար առաջացել «Իրան» անվանումը։ Իրանի տարածքում առավելապես զարգացած են եղել Մանայում և Ելամում ապրող ժողովուրդները։Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի տարածքում բնակվող ցեղերն սկսել էին զբաղվել անասնապահությամբ և երկրագործությամբ։