Կարգեր
Մաթեմատիկա

Պրիզմա

Պրիզմա կոչվում է այն բազմանիստը, որի երկու նիստերը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մնացած նիստերը զուգահեռագծեր են:

Զուգահեռ հարթություններում գտնվող հավասար նիստերը կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր:

Հիմքերից կախված պրիզմաները լինում են եռանկյուն՝ 

trijstura prizma 1 - Copy.JPG

Քառանկյուն

taisnstura prizma 1 - Copy.JPG
kubs.JPG

  վեցանկյուն և այլն 

se prizma bez diag.JPG

  Եթե պրիզմայի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին, ապա այն կոչվում է ուղիղ պրիզմա: Այդպիսին են վերևի նկարներում ցուցադրված բոլոր պրիզմաները: Հակառակ դեպքում, երբ կողմնային կողերը ուղղահայաց չեն հիմքերին, պրիզման կոչվում է թեք:   

sl-½pa prizma - Copy.JPG

 Պրիզման կոչվում է կանոնավոր, եթե նրա հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:   Հիմքերի հեռավորությունը կոչվում է պրիզմայի բարձրություն

Ուղիղ պրիզմայի բարձրությունը համընկնում է նրա կողմնային կողի հետ: