Կարգեր
Հասարակագիտություն

Ղարաբաղի խնդիրները

Վաղ միջնասդարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժանելի մաս։1805թ-ին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղիխանությունը դուրս մղվեց պետության ասպարեզից։1917թ-ին Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում 3 ազգային պետությունների Հայաստանի, Ադրբոջանի և Վրաստանի հանրապետությունների կաղմավորման շրջանում,բարդ ընթացք սկսվեց։Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնությունն ուներ հենց այս վժամանակներից ի վեր։1918-1902-թ-ներին Ղարաբաղում ը թանում էին զինված բախումներ 1920-թ-ին տարածքը խորհրդայնացվեց, իսկ 1923թ-ին միավորվեց Ադրբեջանին 1988թ-ին փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզաային խորհուրդը դիմումով ներկայացված խորհրդային հայաստանին և Ադրբեջանի գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-Ի հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար։Ադրբեջանի գերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին,որից հետո սկսվեց Արցախյան շարժումը, որըվերածվեց պայքարի։Արցախյան պատերազմում հայերը տաչրան հաղթանակ՝ ազատագրելով Արցախի նախկին տարածքը։Արցախյան պատերազմը, տնտեսկան շրջափակումը, փոխեցին Արցախի հասարակական կյանքը, ինչը նորաստեղծ լեռնային Ղարաբաղի հանրապետություն կայանելու համար դժվար պայմաններ ստեղծեց։փոխվեցին հասարակական բոլոր հարաբերությունները, բարձացավ սոցիալական իրավիճակը։Պատերազմի ընթացքում Արցախի բնակչության մի մասը, Ստւպված տեղհանվեց։Ժողովուրդը կարցրեց իր ոնեցվածքի մեծ մասը;1991-1954թ-ին հազարավոր մարդկային կորուստներ եղան, որոնց մեծ մասը աշխատունակ տարիքի տղամարդիկ էին։Փոխվեց լեռնային Ղարբաղի հանրապետության ժողովրդագրական իրավիճակը։Արցախի հանրապետությունը պարբերաբար իրականացնում է հասարակության ընտանիքի, անհատի ուսումնասիրությունը, որը հնարավորություն է տակիս գնահատել ներկա ժողովրդական իրավիճակը և նրա վրա ազդող գործոնները։1991թ-ին սեպտենբերի 2-ին ընդունվեց Արցախի անկախության հռչակումը։

Կարգեր
Հասարակագիտություն

Աշխատանքային պայմապագիր

Աշխատանքային պայմանագրիը կնքվում է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի աշխատողը պարտավոր է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ նրա մասնագիտության կամ որակաորման սահմաններում։Աշխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ ունի։Աշխատանքի պայմանագրի մեջ նեռարվում է․ աշխատանքի վայրը, կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը, աշխատանքը սկսելու ամսաթիվը, աշխատանքային ժամի, այսինքըն դրույքի չափը։Պայամանգիրը կնքելիս անհրաժեշտ է հիշել հետևյալ կանոնները․պայմանագրում ներառած պայմանները չպետք է տարբերվեն աշխատանքի օրենսգրքով նախատեսվածներից։Աշխատանքային պայմանագիրը, ի հակառակ քաղաքացիաիրավական պայմանագրի, տալիս է աշխատողին հետևյալ արտոնությունները․ վարձատրվող արձակուրդի իրավունք, վերապատրասման հնարավորություններ, հիվանդության ժամանակահատվածում վարձատրություն, աշխատանքային ստաժի գումարում, սահամնում է լրացուցիչ աշխատանքային ժամերի վարձատրության կարգը։Գործատուն պարատավոր է գրանցել աշխատողին սոցիալիական ապահովագրությունների վարչությունում աշխատանքը սկսելուց 7 օրվա ընթացքում։Գործատուն նաև պետք է պահպանի աշխատանքային ժամի պայմանները։Աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները։

Կարգեր
Հասարակագիտություն

Պարտք, Խիղճ, եւ Ամոթ

Երեք հասկացություններն էլ և՛ նմանություններ ունեն, և՛ տարբերություններ։ Մենք կարող ենք պարտք ունենալ ընկերների, ծնողների, հարազատների, հայրենիքի հանդեպ։ Ըստ իս՝ դա նշանակում է, որ մենք մեր պարտքն ենք համարում հոգատար լինել նրանց հանդեպ, հետաքրքրվել նրանցով և այլն։ «Պարտք լինել հայրենիքին»։ Այսինքն՝ մենք պարտավորվում ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր հողը։ 

«Խիղճ» և «ամոթ» հասկացությունները որոշ չափով նման են։ Տարբերությունն այն է, որ խիղճը մարդու ինքնագնահատականն է, իսկ ամոթը ուրիշների կարծիքի վրա է կառուցվում։ Կարող ենք ասել, որ խիղճը մարդու ամոթն է իր իսկ հանդեպ։ Իմ կարծիքով՝ կարելի է նույնացնել նաև «պարտք» և «խիղճ» հասկացությունները։ Երկու դեպքում էլ մենք զգում ենք պարտավորվածություն։ Պարզապես մարդը գիտակցում և հասկանում է պարտքը, իսկ խիղճը՝ զգում։

«Ամոթ» հասկացությունը շատ հարաբերական է։ Յուրաքանչյուրս ամոթը յուրովի ենք ընկալում։ Ոմանք ամաչում են ամբոխաշատ միաջավայրում ինքնադրսևորումից և այլն։ 

Այսպիսով՝ երեք հասկացություններն էլ որոշ չափով հնարավոր է և՛ նույնացնել, և՛ տարբերակել։

Կարգեր
Հասարակագիտություն

Ազատություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Կարգեր
Հասարակագիտություն

Խրախուսանք ու պատիժ

Հաճախ մարդիկ պատժի և խրախուսանքի սխալ տարբերակներ են ընտրում, որոնք հակառակ արդյունքի են բերում: Պետք է միշտ հիշել , որ յուրաքանչյուրի համար խրախուսանքը առավել նախընտրելի է քան՝ պատիժը: Միշտ չէ, որ պատժի միջոցով հնարավոր է լինում մարդուն հասկացնել իր սխալը: Անգամ հնարավոր են այպիսի դեպքեր , որ մարդը պատիժ ստանալով սկսի առավել վատ արարքներ գործել: Այստեղից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ եթե ցանկանում ենք դիմացինին որևէ հարցում մոտիվացնել ՝ ապա պետք է նրան խրախուսել իր թեկուզ փոքր , պայց լավ արարքի համար:

Կարգեր
Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։

Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։

Կարգեր
Հասարակագիտություն

Զրադաշտականություն

Զրադաշտականությունը հին իրանական դուալիստական կրոն է, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը: Զրադաշտականության կենտրոնական գաղափարը երկու հավերժ հակադիր ուժերի՝ Ահուրամազդայի և Ահրիմանի, չարի ու բարու սկզբների պայքարի ճանաչումն է: Ահուրամազդան մարմնավորում է լույսը, բարին, ճշմարիտը և կյանքը, իսկ Ահրիմանը՝ խավարը, չարը, սուտը և մահը: Նրանց պայքարի ասպարեզը աշխարհն է, որը վերջիվերջո պետք է ավարտվի բարու սկզբի հաղթանակով:Զրադաշտական կրոնի դուալիզմն իր ազդեցությունն ունեցավ մանիքեականների, պավլիկյանների, կատարների և այլ ուսմունքների վրա: Համաձայն զրադաշտականների ուսմունքի վերջին դատաստանի օրը Ահուրամազդայի հետևորդները կմաքրագործվեն կրակի մեջ փրկչի՝ Միթրայի օգնությամբ, որը այդ մաքրման համար հարություն կտա մեռյալներին: