Կարգեր
Հայոց լեզու Գրականություն Uncategorized

Իմ պատկերացումները անկախության վերաբերյալ

Հայ ազգը գիտի ինչպես պահել իր անկախությունը: 1991թ. Սեպտեմբերի 21-ին ձեռք բերված անկախությունը կմնա հավետ և ոչ ոք ի զորու չէ այն կասկածի տակ դնել, քանի որ ե՛ս եմ անկախությունը և անկախության նոր սերունդն է անկախության պահողը: Ճանապարհը, որ տանում է դեպի Անկախության տաճար, հարթ և ուղիղ չէ, ինչպես մտածում են ոմանք: Դա լեռ բարձրանալ է՝ վայրէջքներով ու կեռմաններով:Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

Կարգեր
Հայոց լեզու Գրականություն

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

  1. Ի՞նչ է պատերազմը , ի՞նչ է խաղաղությունը:

Պատերազմը երկրների միջև տեղի ունեցող զինված ընդհարումն է:

Խաղաղություն ասելով հասկանում ենք, որ հարևան երկրների միջև ընդհարումներ չկան:

2)Ի՞նչ է սերը:            

Սերը դիմացինի մեջ քեզ վերագտնելն է:

3)Ե՞րբ և ի՞նչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Սովորաբար ժողովուրդների միջև թշնամանքը առաջանում է պատերազմի ժամանակ: Այդ թշնամանքը փոխանցվում է սերնդեսերունդ:

4) Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:

Նրանք հասակնում էին , որ տեղի ունեցող պատերազմում ժողովուրդը մեղավոր չէ, քանին որ դա քաղաքականություն է:

5) Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

Վերջին նախադասությունից կարելի է հասկանալ, որ Գրիգորը կողմ էր խաղաղությանը , որվհետև նա ասում էր , որ չի ատում գերմանացիներին այլ ատում է նրանց արարքը:

Կարգեր
Հայոց լեզու Գրականություն

Կոմիտաս

Խոսելով նրա տաղանդներից , առաջինը որ կարող ենք նշել՝ դա նրա փայլուն լսողությունն է: Այո , այնպիսի լսողություն ինչպիսին Կոմիտասինն էր, մեր օրերում դժվար է գտնել: Նա զրուցելով մարդու հետ հասկանում էր ձայնի տեսակը և հզորությունը: Հենց այսպես էլ նա ընտրել էր իր երգչախմբի երեխաներին: Կոմիտասը մեծ հայրենասեր էր, այդ մասին իր աշխատություններում գրել է Ավետիք Իսահակյանը: Իսահակյանը, մշտապես հիանում էր Կոմիտասի տաղանդով, նա կարծում էր , որ առանձ Կոմիտասի հայկական երաժշտության զարգացման ուղին թերի կլիներ: Իսկապես , դժվար է պատկերացնել մեր երաժշտական մշակույթը առանձ Վարդապետի:

Այս տարի մեր հանճարը դարձավ 150 տարեկան, այո դարձավ այլ ոչ թե կդառնար, քանի որ ինչպես ինքն էր ասում նա միշտ ապրելու է հայ ժողովրդի հոգում: