Կարգեր
Էկոլոգիա

Աղտոտում

Տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները մթնոլորտ, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, աղտոտումը, իոնացնող ճառագայթման, արտադրական և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում։

Գոյություն ունի բնածին և մարդածին աղտոտում։

Բնածին աղտոտումը տեղի է ունենում բնական երևույթների (երկրաժարժեր, հրաբուխներ, ջրհեղներ, հրդեհներ, փոթորիկներ, սողանքներ), իսկ մարդածինը՝ մարդու գործունեության (արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, կենցաղային, ռազմական և այլն) հետևանքով։

Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:

Կարգեր
Էկոլոգիա

Մթնոլորտ

1.Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք

Մենք շնչում ենք շատ աղտոտված օդ, քանի որ Երևանում շատ են ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները,որոնք արտանետում են շատ թունավոր գազեր։

2.Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը

Մենք ենք աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը։Մեր ստեղծած գործարանները, ավտոմեքենաները և այլն։

3.Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրաբերել օրինակներ

Վնասակար նյութերն ընկնում շնչուղիներ, արյունատար համակարգ, օրգանիզմի տարբեր հյուսվածքներ՝ նպաստելով այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ թոքերի քաղցկեղը, ինֆարկտը, բրոնխիտը, ասթման, ալերգիկ հիվանդությունները, նյարդային, իմունային, սիրտանոթային համակարգերի եւ շնչուղիների ախտահարումը։

4.Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

Հարկավոր է նվազեցնել ներքին այրման շարժիչով ավտոմեքենաները,ավելացնել կանաչ տարածությունները, էլէկտրաէներգիաան ստանալ հնարավորինս մաքուր եղանակով։

5.Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:

Տեղի կունենա հողերի էռոզիայի աճ, ջրայիմ ռեսուրսների որակական վատթարացում։

Կարգեր
Էկոլոգիա

Մարդը և նրա ապրելու միջավայրը

1. Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը։

  • Էկոլոգիան գիտություն է, մարդու և նրան շրջաբատող միջավայրի հարաբերությունների մասին։Որքան զարգանում է մարդկությունը,այնքան սկսում է ավելի շատ վերցնել բնությունից և ավելի մեծ վնաս է պատճառում։Էկոլոգիական գիտելիքները մեզ տալիս են տեղեկություն, մեզ շրջապատող միջավայրի կարգավիճակի և նրան սպառնացող վտանգների մասին։
  • 2. Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 

    Իմ կարծիքով մենք ապրում ենք շատ ախտոտված միջավայրում։Մարդը շատ բացասական է ազդում բնության վրա։Օրինակ՝ երկրների մեծամասնությունը շատ անխնա է օգտագործում բնական պաշարները։Մարրկությունը զարցանում է բնության հաշվին,որքան զարգանում է այնքան ավելի շատ է կարողանում օգտվել բնությունից։

    3. Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

    Հարկավոր է ավելի ռացիոնալ օգտագործել բնական պաշարները և թույլ տալ, որպեսզի բնությունը հասցնի վերականգնվել։Պետք է հետևել ինքներս մեզ և հնարավորինս քիչ ախտոտել մեր միջավայրը։

    4. Ինչ է սպասվում մեզ ապագայում

    Կարծում եմ ապագայում մարդիկ շատ հնարամիտ միջոցներ կձեռնարկեն, որոնք կկանխեն մեր միջավայրի ախտոտումն ու կաործանումը։