Կարգեր
Անգլերեն

Motherland

Today, I am going to talk to you about My Motherland and Beautiful Armenia. Armenia is located between Europe and Asia. We have an incredible history of people and things. Our Alphabet has 38 letters and it was invented by one of our great inventors Mesrob Mashtotz (MES-ROB, MASH-TOTZ). We have a library called Madenataran and our important books of history are kept there and a statue of our Mesrob Mashtotz is just outside. Our very first Pontiff/Pope of Armenia was St Gregory the Illuminator, in Armenian we say (Sourp Krikor Lousavorich). He was falsely imprisoned in a hole for 13 years under this church called Khor Virab (KHO-R VEERAB), and from this Church Monastery you can see the Mount Ararat which was once Armenia’s Property and I still think to this day it is still ours. It is where the Noah’s Arc came to rest. Mount Ararat was stolen from Armenia and it’s lands from the Turkish Government. in April 24, 1915, The Armenian Genocide happened and 1.5 Million Armenians were killed and massacred by the Turkish Ottoman Empire, and which they stole our lands and property. Since then we have commemorated and paid our respects to those brutally murdered in Armenian Communities around the world. In Armenia we have the Armenian Genocide Memorial, and its called Dzidzernagapert (D-ZID-ZER-NAGA-PERT). Every year on April 24th, All of Armenia’s Schools, Workplaces would be closed and everyone would go to the Memorial to place flowers all around the Eternal Flame which has never stopped. The Turkish government still fails to recognize their crimes against Armenia and its been an on-going struggle for the Armenians, but we sure will not give up and we will continue to protest every year until justice is served for our people who’s lives we lost. I have friends whose families in the past have been through the Genocide. There are still Survivors to this day, but Very few left in the world. Armenia’s Capital city is Yerevan. It is located in the heart of Armenia.

Կարգեր
Անգլերեն

Homework 19/11/2020


ex.13 b
1. to broadcast — d

2. follow a story — a

3. run a story — f

4. set up an interview — b

5. reporter — c

6. breaking news — e

Կարգեր
Ռուսաց Լեզու

Упражнение 4.

Вот шествие по улице идет,
и кое-кто вполголоса поет… (Иосиф Бродский)

Натурально, давеча могла что-нибудь услышать от
приходивших, потому что теперь весь Петербург уже знает, и здесь пол-Павловска или и весь уже Павловск. (Ф. М. Достоевский. «Идиот»)

…А крови всего этак с пол-ложки столовой на рубашку вытекло… (Ф. М. Достоевский. «Идиот»)

…А как напоишь слезами своими под собой землю на пол-аршина в глубину, то тотчас же о всем и возрадуешься. (Ф. М. Достоевский. «Бесы»)

Принесено немного; кто принес пол-лукошка, а кто и совсем на донышке. (М. Е. Салтыков-Щедрин. «Пошехонская старина»)

Прах друга своего схоронить невозможно, предварительно не расстроив своего здоровья и не раздав пол-имения своего извозчикам! (М.Е. Салтыков-Щедрин, «Дневник провинциала в Петербурге»)

Я, батюшка, пол-Европы изъездил, покуда, наконец, в королевской мюнхенской библиотеке нашел рукопись… (М. Е. Салтыков-Щедрин. «Дневник провинциала в Петербурге»)

Он взял с этажерки и подал ему пол-листа серой бумаги. (И. А. Гончаров. «Обломов»)

Отец его, боевой генерал 1812 года, полуграмотный, грубый, но не злой русский человек, всю жизнь тянул свою лямку… (И. С. Тургенев. «Отцы и дети»)

…Коляска проехала полверсты, прежде чем разговор возобновился между ними. (И. С. Тургенев. «Отцы и дети»)

Пол своего государства царь был готов отдать за то, чтобы хоть один раз взглянуть на это сокровище.

…Из полутемных сеней постоялого дворика несло запахом теплого ржаного хлеба. (И. С. Тургенев. «Отцы и дети»)

Пол-России с голода помирает, «Московские ведомости» торжествуют, классицизм хотят ввести — шагу нам ступить некуда… (И. С. Тургенев. «Новь»)

Расплачивалась по счету Варвара Петровна каждые полгода, и день расплаты почти всегда бывал днем холерины. (Ф. М. Достоевский. «Бесы»)

О «светлых надеждах» он говорил всегда тихо, с сладостию, полушепотом, как бы секретно. (Ф. М. Достоевский. «Бесы»)

В чистом поле не было возможности сопротивляться татарам, городов не успели укрепить; наконец, Даниил сказал: «Не отдам пол-отчины моей, лучше поеду сам к Батыю». (С. М. Соловьев. «История России с древнейших времен»)

Из чащи, одетый в русский полушубок и в шапку-ушанку, выскакивает Номах. (С. А. Есенин. «Страна негодяев»)

Он обратился к людям, с самыми отчаянными знаками спрашивал о ней, показывая на пол-аршина от земли, рисовал ее руками… (И. С. Тургенев. «Муму»)

Из-под таинственной, холодной полумаски
Звучал мне голос твой отрадный, как мечта,
Светили мне твои пленительные глазки
И улыбалися лукавые уста. (М. Ю. Лермонтов)

Теперь один старик седой,
Развалин страж полуживой,
Людьми и смертию забыт,
Сметает пыль с могильных плит… ( М. Ю. Лермонтов. «Мцыри»)

А у тебя уж условный рефлекс выработался: как пенсия, так обязательно пол-литра. ( В. Шукшин. «Горе»)

Упражнение подготовили Д. А. Жужлева и Б. А. Панов («Лига школ»).

Կարգեր
Հայոց լեզու Գրականություն

Հայոց լեզու 22/09/2020

Գայլը ծերանալով գնում է հոտի մոտ ու ասում․ -Ես այժմ ապաշխարհումեմ, որ շատեմ վշտացրել ձեզ, այդ պատճառով ցանկանումեմ գալ ու ձեր տանը ալվող դառնալ, որպեսզի թողության արժանանամ։ Ես կպահպանեմ ձեր մանուկներին այլ գայլերից։ Ոչխարները ուրախանալով ասում են շներին․ -Այլևս մի հալածեք նրան։ Գայլը մնում է այնտեղ, և համբերում է մինչև գառների մեծանալը։ Հետո սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Շատ շատերը այս ամենը նկատելով սատկեցնում են նրան։

Կարգեր
Uncategorized

Կարգեր
Uncategorized

Ընտրությամբ դասընթաց տեսանյութերի փաթետ

Ես և Աշոտ Ֆահրադյանը ներկայացնում ենք մեր ձեռքի աշխատանքները։
Ես մասնակցում եմ ճարտարապետության ընտրությամբ դասընթացին իսկ
Աշոտ Ֆահրադյանը մասնակցում է ընտրությամբ քանդակի դասընթացին։ Միասին նախագծել եք տեսանյութերի շարքը, որոնք սիրով ներկայացնում ենք քեզ, սիրելի ունկընդրող։

Պատրաստված տեսանյութերում ներկայացնում եք մատիտով արված նկարներ։ Հետաքրքիր և ուսուցողական տեսանյութեր են։

Հոլովակների վերնագրերը և բացատրությունները գրված են միջազգային լեզվով։ Այսպիսով մենք հույս ունենք տարածել մեր արվեստը նաև երկրից դուրս։

Տեսանյութերը կունենան իրենց շարունակությունները, սովորողները հանդես կգանք նոր տեսանյութերով
#DavAshart

Կարգեր
Հայոց լեզու Գրականություն

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է․․․

  • տրիոլետ
  • սոնետ
  • ռուբայաթ
  • գազել

Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

ՏՐԻՈԼԵՏ— (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

* * *

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի…

* * *

Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում են մայթով փողոցի—
Շրշում են իմ շուրջը, շրշում։
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի—
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի…

* * *

(ՏՐԻՈԼԵՏ ԻՆՏԻՄ)

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.

[ էջ 48 ]

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

* * *

Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր—
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է…
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը,
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր—
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր։

ՍՈՆԵՏ— (իտալերեն՝ sonettosonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

ՌՈՒԲԱՅԱԹ-պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ 

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

IV

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատա

ԳԱԶԵԼղազալի (արաբերեն/պարսկերեն՝ غزلթուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Կարգեր
Հայոց լեզու Գրականություն

Եղիշե Չարենց

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 19081912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:

Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին[8]:

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։

1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր։

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Անձնական կյանք

Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի (Մենուհի, 18881962) հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա. Տիգրանյանին ձոնած գալանտ երգերը՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով, տպագրվել են մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։

Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան, 18841951) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը…» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված 1919, ապրիլի 13, Թիֆլիս։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերիմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն է։

Աստղիկ Ղոնդախչյանը եղել է Չարենցի առաջին սերը, ում էլ նվիրել է «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն։ Աստղիկը եղել է երաժիշտ և սովորել է ԿարսիԹիֆլիսի երաժշտանոցներում։ Չարենցը շատ մտերիմ էր նաև Աստղիկի հորեղբոր տղաների հետ։

Կարինե Քոթանջյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։

Լյուսի Թառայանի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է Բաքվում։ Չարենցը և Լյուսի Թառայանը հանդիպել են 1918 թվականին՝ շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին՝ կնոջ մահից հետո, Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանանցից մեկը՝ Արաքսյա Մանուկյանը, որով հետագայում գերվել է նաև Ավետիք Իսահակյանը։ Այդ կինը 1930 թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ Ստեփան Մանուկյանին, որի աճյունը հիմա հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողքին։

Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին, ով ծնվել էր 1888 թվականին Նախիջևանում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը, և մեկ տարի անց նրանք ամուսնանում են:

1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Իզաբելլան Չարենցին պարգևում է երկու դուստր՝ Արփենիկը և Անահիտը։ 1932 թվականին ծնվում է Արփենիկը, 1935 թվականին՝ Անահիտը: Արփենիկին ասել է Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ՝ ասորափռյուգիական մեռնող ու հարություն առնող Ադոնիս աստծո անունով։

Կարգեր
Էկոլոգիա

Աղտոտում

Տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները մթնոլորտ, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, աղտոտումը, իոնացնող ճառագայթման, արտադրական և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում։

Գոյություն ունի բնածին և մարդածին աղտոտում։

Բնածին աղտոտումը տեղի է ունենում բնական երևույթների (երկրաժարժեր, հրաբուխներ, ջրհեղներ, հրդեհներ, փոթորիկներ, սողանքներ), իսկ մարդածինը՝ մարդու գործունեության (արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, կենցաղային, ռազմական և այլն) հետևանքով։

Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:

Կարգեր
Հայոց լեզու Գրականություն

Հայոց Լեզու Գործնական քերականություն

Վարժություն 315

Հեռագիրը, որին բոլորը արդեն մի քանի օր է ինչ սպասում էին, բերել էին գիշերը:

Ծաղիկը՝ բոսորագույն ու փարթամ, դաշտում կարծես միակն էր: 

Աշունը շուկան լցրել է մրգերով ՝ առատ ու բազմատեսակ: 

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ թախծոտ ու հուսալքված: 

Մի ժպիտ՝ խորհրդավոր ու ամոթխած, թառել էր դեմքին:

Վարժություն 312

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին գրավում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի պարիսպները. որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:

Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում էր Նաբուգոդսնոսոր թագավորի հիազմայլ պալատը: Պալատի կողքին վեր էր խայանում շլացուցիչ մի կերտվածք՝ կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Հեղձուցիչ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին ու շվաքին : Կնոջ տխրությունը նվազեցնելուհամար Նաբուգոդսնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը շատ խրթին էր. չէ որ դրանք արքայակն պալատի բարձր պարիսպների ետևում էիր, իսկ մուտքը պահպանում էր քստմնելի պահակախումբը: 

Այսպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել. դրանք հիասքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին . իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Վարժություն 311

Աշխատելու հնարավորություն, նպատակ աշխատելու, խաղալու հնարավորություն, նպատակ խաղալու, ուսման հնարավորություն, ուսման նպատակ, հանգստի հնարավորություն, հանգստի նպատակ, գործելու հնարավորություն, հնարավորություն գործելու, խաղալու հնարավորություն, սովորելու հնարավորություն, հնարավորությու հանգստանալու:

Վարժություն 310

Թանգարանի սրահներից ամեն մեկումցուցադրվող վեց տասնյակ առարկա կա:

Դպրոցի ամեն դասարանում տասնհինգ սեղան է դրված:

Յուրաքանչյուր երամում տասնհինգական կռունկ է:

Այնտեղ ամեն գետ երեքական վտակ ունի:

Վարժություն 309

  1. Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
  2. Որսս իր ոտքով եկավ:
  3. Ծովի բնակիչներս ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
  4. Մեր ամենաուժեղ մարզիկնհաղթանակով պիտի գա:
  5. Ծեր որսորդս կյանքում շատ բան տեսել:
  6. Մեր շնորհալի տղաներն խոսք դեռ չեն ասել:
  7. Սիրտդ քար է , քար:
  8. Ձեռքդ ընկնողի պրծում չկա:

Վարժություն 307

Թանգարանում հնագույն (չափազանց հին) գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի ամենահին (ամենա) գործիքները գտան: 

Դժվարագույն (չափազանց) խնդիրն են ինձ տվել: Գրքի ամենադժվար(ամենա.) խնդիրը սա է: 

Փոքրագույն(չափազանց) ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի ամենփոքր(ամենա.) ձուկն սա է:

Վարժություն 306

Վաղուց ի վեր դելֆիններիցզարմանահարաշ պատմությունների նման հեքիաթներ են պատմում: 

Ըստ հունական լեգենդի, մի դելֆին, ամեն օր մի տղայի ծովածոցնանցկացնելով տանում էր դպրոց ու հետ բերում:

Նոր Զելանդիայի ծովակալության ծովածոցում, մի դելֆին,ում անունըՊիլորուս Ջեկ էր, երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին և նրա պաշտպանությունը մշակված էր օրենքով:

Վարժություն 305

Թերևս յուրաքնչյուրս իր կյանքում գոնե մեկ անգամ լսած կլինի ՛՛ յոթն անգամ չափիր, մեկ անգամ կտրիր՛՛ կամ ՛՛ ամեն ինչ իր ժամակին է գեղեցիկ՛՛ և նմանատիպ շատ ու շատ ասացվածքներ ու արտահայտություններ, բայց քչերս ենք փորձել մտածել ու հասկանալ դրանց բուն էությունը մինչ ինքներս չենք կանգնել դժվարության կամ փաստի առաջ: Ասեք, երբ մոռանում էս շնորհավորել սիրածդ էակին՝ ծննդյան տոնի առթիվ ու հիշում ես այդ մասին մեկ կամ մի քանի օր անց ու փորձում ես ամեն ինչ անել մեղքդ քավելու համար, մեղավորի աչքերով կանգնում ես նրա առաջ ու սպասում ՛՛դատաստանիդ՛՛, եթե նույնիսկ նա ժպտում է քեզ ու ասում , որ ամեն ինչ կարգին է, միևնուն է , զգում ես, որ ինչ որ բան այն չէ, ինչ որ բան ուշացել է, ժամանակին չէ…

Կամ երբ ծուլացել ես ու անբողջ ամիս տնային հանձնարարություններդ չես կատարել, հետո շնչակտուր նստել ու մի ամբողջ գիշեր կատարել ես ամբողջ ամսվա հանձնարարությունները, միևնույն է երբ նայում ես ուսուցչի դեմքին ու փորձում ես գոհունակության նշույլ տեսնել, ուսուցչի մեղմ ժպիտի տակ կարդում ես ՛՛ ապրես որ կատարել ես, բայց… ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ՛…

Այո, իսկապես ամեն ինչ իր ժամանկին է գեղեցիկ, հակառակ դեպքում այն նմանվում է կիսատ ասված խոսքի կամ ընդհանրապես չարված գործի, որը ժամանակի ազդեցության տակ կորցնում է իր ողջ մոգական ուժը…

Վարժություն 304

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ,տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են՝ եգիպտական թագավորների դամբարաները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած՝ դժվար է մտածել , որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռակերտեր են: Այն ժամանակդրանք առանձին քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խարանարդիկներով են բուրգեր կառուցում:

Բնօրինակ տեքստը ավելի վերամբարձ է: Ստացված տեքստը ՝ավելի խասակցական:

Վարժություն 302

Ֆրանսիացի գիտնականներն պարզեցին (անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը)

Բ. Ֆրանսիացի գիտնականներն պարզել են (սահմանական անցյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն պարզում են(անկատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

.Ֆրանսիացի գիտնականներն պարզեցին (անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում էր (անցյալ անկատար)երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն(ենթադրական ապառնի), որ երկրագնդի բնակչությունը խոսել է (վաղակատար ներկա)երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն (ենթադրական ապառնի), որ երկրագնդի բնակչությունը խոսում է (անկատար ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն (ենթադրական ապառնի)որ երկրագնդի բնակչությունը խոսելու է (սահմանական ապառնի) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

. Ֆրանսիացի գիտնականներն պարզել են(վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսելու է(սահմանական ապառնի) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Վարժություն 301

Ա. Երբ Բելգիայի երկնքում ՛՛թռչող ափսե՛՛ հայտվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսանք՛: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Մենք ՉԹՕ-ն չէինք տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մեզ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում էր թռիչքի հետագիծն ու արագությունը:

Բ. Երբ Բելգիայի երկնքում ՛՛թռչող ափսե՛՛ հայտվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսան՛: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Ըստ մեր տեղեկության, կործանիրները մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուները ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում է թռիչքի հետագիծն ու արագությունը:

Գ. Բ. Երբ Բելգիայի երկնքում այսպես ասած ՛՛թռչող ափսե՛՛ հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսան՛: Ասում են, որ ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց, ինչին այնքան էլ իրական չէ: Ասում են ,կործանիչները մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Այնքան էլ հավատս չի գալիս, քանի որ այդքան մեծ արագությամբ թռչող ՉԹՕ-ին դժվար թե հնարավոր լիներ 45 րոպե հետապնդել: Ըստ լուրերի, օդաչուները ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները, որոնք ըստ իս, կարող էին և սխալվել: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում է ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում է թռիչքի հետագիծն ու արագությունը, որը ինձ խիստ տարօրինակ է թվում, քանի որ եթե ՉԹՕ արդեն իսկ թռչում է մեր երկնքում, ինչ իմաստ ունի թաքնվել, երբ իրեն նկատում են:

Վարժություն 300

Անդրկովկաս, անդրադարձ, անդրաշխարհ, հակահարձակ, հակադարձ, հակադրել, հակակշիռ, համարձակ, համատարած, ենթադրել, նախահարձակ, ներդնել, ներմուծել, ներաշխարհ, պարփակել, վերդնել, վերափակել, վերականգնել, տարաշխարհիկ, փոխադարձ, փոխադրել։

Վարժություն 299

Մեկն աշխարհի յոթ հրաշալիքներից գտնվում էր Փոքր Ասիայի Հալիկառնաս քաղաքում։ Մավսոլոս թագավորի կինն՝ Արտեմիսիա թագուհին, մեր թվականությունից առաջ չարրորդ դարում կառուցել էր տվել թագավոր ամուսնու դամբարանը։ Դամբարաննեռահարկ շինություն էր։ Սպիտակ մարմարե բարձրաքանդակներնառաջին հարկի պատերը պատել էին գոտու նման։ Հարկն երկրորդ մարմարե սլացիկ սյունաշար էր։ Հարկն երրորդ բրգաձև տանիքն էր՝ նույնպես մարմարից։ Կառույցն էր պսակում քառանժույգ մարտակառքը, որնԱրտեմիսիան ու Մավսոլոսն էին վարում։ Դամբարանի այլ զարդեր և այդ արձաններն այժմ պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում։

Վարժություն 298

Մի անգամ հեղինակը լսեց, թե ինչպես են աչքերը գանգատվում, որ իրենք շատ դժբախտ են, քանի որ միշտ սովոր են եղել տեսնելու, որ Արևը պտտվում է երկրի շուրջը բայց հայտվեցին Կոպեռնիկոստ ու Գալիլեյը և ապացուցեցին, որ երկիրն է պտտվում Արևի շուրջը։ Կամ իրենք նայում են ջրին ու տեսնում , որ ջուրը մաքուր է, բայց հոլանդացի Լևենհուկը հայտնագործեց մանրադիտակը և հայտարարեց, որ ջրի մեջ ավելի շատ կենդանի արարածներ կան քան գազանանոցում ։ Իրենք վստահ են, որ երկինքը սև է, բայց արի ու տես , որ սխալվում են, քանի որ երբ իրենց մոտեցնում են աստղադիտակին, միլիոնավոր աստղեր են տեսնում։ Աչքերը որոշում են գնալ թոշակի, բայց այդ դեպքում էլ ով կնայի մանրադիտակով ու հեռադիտակով։

Վարժություն 297

Անցավ, կարող, գիր, բարի

Ա․ ցավ չպատճառող 

Բժիշկը խոստացավ հիվանդին, որ բժշկական միջամտությունը կանցնի անցավ։

Բ․ Նեղություն չունեցող

Տղան ամեն ինչ անում էր սիրած էակին անցավ ու ապահով կյանք ապահովվելու համար։

Գ․ Անվիշտ

Նա խուսափում էր անցավ գլուխը ցավի տակ դնելուց։

Ա․Կարող-ընդունակ

Նա կարող է խնդիրը լուծել առանց դժվարանալու։

Բ․ Հզոր

Զորավարը կարող անձնավորություն է, պետք է զգույշ լինել։

Գ․ունևոր

Չնայած նրա, որ խանութպատը կարող անձնավորություն էր, այնուամենայնիվ նա շատ զգուշությամբ էր գումար ծախսում։

Դ․ Դերձակ

Կարողի մասնագիտությունը ինձ դեռ մանկուց էր գրավում։

Ա․

Գիր-տառ

Մանուկներին գրաճանաչ դարձնելը քահանաի համար դարձել էր առաքինություն։

Բ․ Նամակ

Պետք է անհապաղ գիր ուղարկել հրամանատարին ու բացատրել եղելությունը։

Ա․ Բարի-բարեհոգի

Մեր օրերում բարի ու առաքինը մարդը հազվադեպ հանդիպող երևույթ է դարձել ։