Կարգեր
Հասարակագիտություն

Զրադաշտականություն

Զրադաշտականությունը հին իրանական դուալիստական կրոն է, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը: Զրադաշտականության կենտրոնական գաղափարը երկու հավերժ հակադիր ուժերի՝ Ահուրամազդայի և Ահրիմանի, չարի ու բարու սկզբների պայքարի ճանաչումն է: Ահուրամազդան մարմնավորում է լույսը, բարին, ճշմարիտը և կյանքը, իսկ Ահրիմանը՝ խավարը, չարը, սուտը և մահը: Նրանց պայքարի ասպարեզը աշխարհն է, որը վերջիվերջո պետք է ավարտվի բարու սկզբի հաղթանակով:Զրադաշտական կրոնի դուալիզմն իր ազդեցությունն ունեցավ մանիքեականների, պավլիկյանների, կատարների և այլ ուսմունքների վրա: Համաձայն զրադաշտականների ուսմունքի վերջին դատաստանի օրը Ահուրամազդայի հետևորդները կմաքրագործվեն կրակի մեջ փրկչի՝ Միթրայի օգնությամբ, որը այդ մաքրման համար հարություն կտա մեռյալներին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s